Տեսակետ

Գերասիմ Վարդանյանը մեկ ամիս ժամկետով կալանավորվեց. Փաստաբան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը. Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։
Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»։