Տեսակետ

Բայդենի վարչակազմը ելք կառաջարկի՞ Պուտինին

Բայդենի վարչակազմը ելք կառաջարկի՞ Պուտինին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բայդենը Դեմոկրատական կուսակցության հետ հանդիպմանը ասել է, որ Պուտինը «հաշվենկատ մարդ է», և իրեն (Բայդենին) մտահոգող խնդիրն այժմ այն է, որ Ուկրաինայի հարցում Պուտինը ելք չունի. «Փորձում եմ հասկանալ՝ ինչ անել դրա հետ»,- ասել է Բայդենը:
Սա նրա առանցքային հայտարարություններից մեկն է. այլ կերպ ասած՝ ելքի շուրջ որևէ պայմանավորվածության գալու տարբերակ: Իհարկե, կասկած չունեմ, որ այդ «պայմանավորվածության» պրոցեսը ևս տեղի է ունենալու ռազմի դաշտում: Հարցն այն է, թե ինչ կառաջարկի ԱՄՆ-ն, ինչին կհամաձայնի Ռուսաստանը: Մի բան ակնառու է, որ պատերազմն Ուկրաինայում ընթանում է ոչ թե «ինքնաոչնչացման», այլ՝ նոր աշխարհակարգի շուրջ պայմանավորվածությունների գալու բարդ, պատերազմական տրամաբանությամբ:
Պարզ է, որ Պուտինի համար «ելք» չի կարող լինել Ուկրաինան ամբողջապես թողնելը: Հետևաբար, Բայդենի հայտարարությունը առաջացնում է հարց, թե ինչ հարաբերակցությամբ է «բաժանվելու» Ուկրաինան, և ինչ հարաբերակցությամբ է լինելու ազդեցությունը այլ կարևոր ռեգիոնների, այդ թվում՝ Կովկասի վրա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական