Տեսակետ

Կարող եք հանգիստ ձեր գործով զբաղվել՝ «փրկել հայրենիքը». հո մեզ պես պարապ չե՞ք

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչ խոսք, շատ հետաքրքիր զգացողություններ ես ունենում, երբ ԱԺ որոշ գործընկերներ մի կողմից փողոցներ են փակում, որ չկարողանաս հասնել աշխատանքի, մասնակցես քննարկումներին ու նիստերին, մյուս կողմից՝ զանգում են ու հարցնում, թե հարկերին կամ վարկերին վերաբերող այսինչ օրենքը երբ է ընդունվելու: Դե, անձամբ իրենց հետաքրքիր է, իրենց էլ է վերաբերվում, սպասում են:
Կընդունվի, պարոնայք, սահմանված ժամկետում, ինչպես՝ մնացած բոլոր նախագծերը: Պարզվում է՝ այնքան էլ լավ չեք փակում, բոլոր նիստերին էլ ժամանակին հասնում ենք: 
Այնպես որ, կարող եք հանգիստ ձեր գործով զբաղվել՝ «փրկել հայրենիքը»՝ փորձելով կաթվածահար անել Երևանի երթևեկությունը, մշակութային միջոցառումներ կազմակերպելով, դասախոսություններ կարդալով ու լսելով, վիրավորելով մեզ ու ձեր կարծիքը չկիսողներին, 80 տարեկան պապիկներին ծեծելով... Ինչ խոսք, շատ պատասխանատու գործ է: 
Հո մեզ պես պարապ չե՞ք»: