«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հիմա ընդունված չէ հիշել որ 1992 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ Թեհրանում Լևոն Տեր Պետրոսյանը հրադադարի համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի նախագահի ժ.պ. Յակուբ Մամեդովի հետ: Հրադադարից երկու օր անց մեր զորքերը մտնում են Շուշի: Այս հողի վրա իշխանության է փորձում վերադառնալ մեկ ամիս առաջ հրաժարական տված Այազ Մութալիբովը: Մութալիբովը ստիպված էր հրաժարական տալ այն բանից հետո երբ մերոնք վերցրին Խոջալուն, իսկ դրա բնակչությունը տարօրինակ պայմաններում սպանվեց: Տասնամյակներ անց, արդեն Մոսկվայում բնակվելիս Մութալիբովը հայտարարում է, որ Խոջալույի սպանդը հենց ադրբեջանցիներն էին կազմակերպել, Մութալիբովին հեռացնելու համար:
Ինչևէ այս ամենի արդյունքում Ադրբեջանում իշխանության է գալիս Ազգային Ժողովրդավարական Բևեռը: ԱԺԲ-ն նախագահ է կարգում Աբուլֆազ Էլչեբեյին: Մոսկվան մտածելով, որ Ադրբեջանը պահելու միջոցը հայերին պատժելն է 1992-ի հունիսի 12-ին գրոհ է սկսում ու գրավում ԼՂԻՄ գրեթե կեսը: Այս ժամանակահատվածի մասին շատ հանգամանորեն գրել է Դեն Մորգանը իր հայտնի հոդվածում, որտեղ նկարագրել է հեղաշրջումների շարանը որոնք թույլ տվեցին բրիտանացիներին գրավել Ադրբեջանը:
1992-ի աշնանը Մոսկվան այս ամենը հասկանում է, ու Երևանի փողոցներում Դաշնակցության ճնշման տակ հեռացնում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանին ու Արցախի ՊԲ պետ Արկադի Կարապետյանին։ Նրանց փոխարեն նշանակվում են Վազգեն Մանուկյանն ու Սամվել Բաբայանը, ինչից հետո սկսում են մեզ զենք մատակարարել...
Հ.Գ. Շուշին գրավել հնարավոր չէ, թե՛ 92-ին և թե՛ 2020-ին այն հանձնվել է»: