Տեսակետ

Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ ԱԺ «ՊՈՒ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։
Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։
Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։ 
Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական