Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«2008-ից մինչև 2012 թ-ի ընթացքում ՀԱԿ-ը անցկացրել է բազմաթիվ ընթացիկ օրակարգերով հանրահավաքներ, որոնցից յուրաքանչյուրը վստահաբար կարելի է պնդել, որ այսօրվա հանրահավաքներից մի քանի անգամ ավելի մարդ է հավաքել, որոշ դեպքերում տասնյակ անգամով ավել, բայց ոչ մեկը այն ժամանակվա ընդիմադիրներից նման մաքսիմալիստական ճամարտակախոսությամ չէր զբաղվում, որովհետև հարթակում կանգնած
գործիչների մեծ մասը շատ լավ հասկանում էին փողոցային պայքարի պահանջներն ու նրբությունները։
Մարդիկ այսօր իրենց մի քանի տասնյակ ընկերներով, թիկնապահներով ու կուսակիցներով երթ են անում ու բղավում են, թե բա ազգը արթնացել է, զարթոնք է ապրում…
Սա ամենօրյա ռեժիմով մատուցվող աղմկոտ տրագիկոմեդիա է, որովհետև միայն այս մարդկանց մտքով կանցներ, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հրապարակում կանգնեցնելով, քաղքենիություն խորհրդանշող երգիչներով, Արցախի դրոշը ծածանելով, քաղաքական խարիզմայից զուրկ Իշխան Սաղաթելյանով ու Արթուր Վանեցյանով, հնարավոր կլինի հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովել, չհասկանալով, որ հասարակությունները հավաքականորեն ունեն սոցիալական բնույթ կրող բարոյահոգեբանական պահնջներ, որի մեջ երբեք չեն կարող տեղավորվել իրենց «էլիտա» հռչակած մեծահարուստ նախկին իշխանավորները։
Հավատացեք, որ այս ամենից նույնիսկ կարտասվեն հեղափոխության աստվածները, երբ նախկին նախագահի տղային կտեսնեն թիկնապահների ուղեկցությամբ քաղաքացիական անհնազանդություն իրականացնելիս, դա չտեսնված ու չլսված բան է։
Այսքանից հետո, մնում է մեկ բան արձանագրել, որ հայաստանցիների մեծ մասը աստվածային համբերությամբ են լցված, որ կադողանում են հանդուրժել երեսպաշտության այս գերդոզավորումը, և կարելի է վստահաբար պնդել, որ հայաստանցի մարդը նման համբերությամբ կարող է դառնալ դեմոկրատիկ կերպար»։