Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պարզ բացատրեմ, թե ով ոնց է վերաբերում Արցախի խնդրին, որ սպեկուլյացիաներին վերջ տանք
- Ռուսաստանին պետք է, որ Արցախի խնդիրը միշտ լինի, ինչի շնորհիվ ինքը կկարողանա զորք պահել տարածքում ու վերահսկել Հարավային Կովկասը, հետագայում նաև՝ չկորցնի Հյուսիսային Կովկասն ու էլի շատ բաներ։ Ու իր համար բացարձակապես մեկ է՝ Հայաստա՞նն է օկուպացնում Ադրբեջանի տարածքը, թե՞ Ադրբեջանը՝ Հայաստանի, կարևորը՝ վեճ լինի, Արցախի հարցը՝ կախված, թեկուզ՝ մեջը մի հատ հայ մնա, Արևմուտքն էլ հեռու մնա այս կողմերից։
- Ամերիկային պետք է, որ Արցախի հարցը լուծվի, ու իր համար բացարձակապես մեկ է՝ Արցախը մերը կլինի, ու Ադրբեջանը դրան կհամաձայնվի՞, թե՞ Արցախում հայ չի մնա, ու դրանով հարցը վերջնականապես կփակվի, կարևորը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղի, հետագայում նաև՝ Միջին Ասիայից։ Այդ հարցում Թուրքիան պարտնյոր է, Իրանի, Ռուսաստանի, ապագայում նաև՝ Չինաստանի համար՝ պրոբլեմ, սակայն, մյուս կողմից, Թուրքիան նույնպես պետք է պրոբլեմներ ունենա, որ չթռնի Ամերիկայի վրայից, դրա համար կա քրդերի հարց, կա ցեղասպանության հարց, ու եթե մի նոր ցեղասպանություն էլ լինի, ավելի լավ, նոր գլխացավանք կստեղծի թուրքերի համար։
- Իսկ կոլեկտիվ Եվրոպային ի՞նչ է պետք։ Եվրոպային պետք է այն, ինչը կասի Ամերիկան։
Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Մնացածը դուք որոշեք»։