Տեսակետ

Ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որտեղ ասել է, որ կողմ է բանավիճել Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։

«Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրայինի եթերում։
Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց, հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ 
Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել, միաժամանակ, գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ 
Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բանավեճի հրապարակային հրավեր էր արել Պետրոս Ղազարյանը՝ նշելով, որ շատ ավելի քաղաքակիրթ կլինի նստել դեմ -դիմաց և քաղաքակիթ բանավիճել։