Տեսակետ

Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքագրել «ցուցարարների» տվյալները և դրանք փոխանցել ՀՀ ՊՆ-ին

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ-ին, որն էլ, իր հերթին, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»։