«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Խիստ դատապարտելի է փաստաբանական համայնքի որոշ շրջանակների կողմից ՄԻՊ-ի գործունեության խոչընդոտումը
Մարդու իրավունքների պաշտպանը այս օրերին իր թիմով լրջագույն աշխատանք է կատարում՝ վեր է հանում ոստիկանության շրջանում պարբերաբար կրկնվող խնդիրները և մարդկանց իրավունքների խախտման դրվագները, որոնց մասին ուրիշ տեղից չէինք իմացել (ու, առանց իրենց, հավանաբար, չէինք էլ իմանա)։
ՄԻՊ-ի այդ գործունեությանը պետք է օգնենք բոլորս, այնպես, ինչպես կօգնեինք, ասենք, բժիշկներին։ Բայց, արի ու տես, կան փաստաբաններ, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև խանգարում են ՄԻՊ ներկայացուցիչների և բերման ենթարկվածների շփումներին։
Այդ փաստաբանները, հետապնդելով ակնհայտ կուսակցական-քաղաքական շահեր, վնասում են թե՛ իրենց պաշտպանյալներին, թե՛ Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակին, քանի որ ոլորտի խնդիրների լուծման համար պետք է նախ այդ խնդիրներն իմանալ։
Իսկ բերման ենթարկվածների իրավունքների խախտման խնդիրներն իմանալու հիմնական ձևը այդ անձանց հետ շփումն է, որին այդ փաստաբանները խոչընդոտում են»։