ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներն սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղղությամբ և, ընդհուպ, հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։
Տեսանք նաև, որ, արդեն ոչ մի անգամ, ակցիայի մասնակիցները հայհոյում ու սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։
Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ։
Հարկ է արձանագրել, սակայն, որ Հայաստանի իրավապահ համակարգը պատվով է կատարում հասարակական կարգը պահպանելու՝ իր առջև դրված պարտականությունները և գործում է համաչափ և ժողովրդավարական պետության ոգուն համահունչ։
Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդի իշխանությունը մեր երկրում»։