Տեսակետ

Քանի ռադիոտուն չեն մտել, որևիցե մեկը փրկիչներից հարցրե՞ց՝ ով է Քարագլուխը հանձնելու հրաման տվել

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Քանի ռադիոտուն չեն մտել, հետաքրքրվեմ՝ որևիցե մեկը օգտվե՞ց պահից, փրկիչներից հարցրե՞ց՝ արդյոք նրանք տեղյակ են, թե ով է Քարագլուխը հանձնելու հրաման տվել: Էդ հոծ բազմությունից մեկը գտնվե՞ց, որ հարցնի: 
Հավաքվել եք՝ Արցախը փրկեք, չէ՞: Բա հո չե՞ք հավաքվել, որովհետև ամեն մեկդ մի հատ ասիչ ունի. Արցախն եք ուզում փրկել: Քարագլուխն էլ, դե, Արցախում է: Ավելին, Արցախի կարևորագույն բարձրունքներից ա, Ասկերանի գրեթե ողջ շրջանը հսկող բարձունք...
Երեկ փողոցում երկու արցախցի նախագահ կար, Արցախի ու Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, ԱԱԾ-ի ու բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, 130 տարեկան կուսակցության ղեկավարներ... Մի՞թե գեթ մեկ մարդու հետաքրքիր չէր, թե ով է հանձնել Քարագլուխը»: