Տեսակետ

Մայրաքաղաքի արվարձաններում ու հանրապետության շրջաններում փողոցների փակման փորձեր չեն նկատվել

Մայրաքաղաքի արվարձաններում ու հանրապետության շրջաններում փողոցների փակման փորձեր չեն նկատվել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:30-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Այս ընթացքում միայն Երևանի կենտրոնում և Արաբկիրում են փակվել փողոցներ: Մայրաքաղաքի արվարձաններում ու հանրապետության շրջաններում փողոցների փակման փորձեր չեն նկատվել:
Ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում պարբերաբար փակվում և, ապա, ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ, առավել կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը (վրաններով) ու Կիևյան փողոցը (բեռնատարներով):
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ (երբեմն՝ նաև անհամաչափ): Հատուկ միջոցների կիրառում չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում, ուժ գործադրելուց առաջ, ոստիկաններ բանավոր առաջարկում են փողոցը բացել, բայց, ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ ուժը գործադրվում է՝ առանց նախազգուշացման:
Նկատվել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվել վարորդների հետ, բայց այն ընդհատվել է ոստիկանների ժամանումից հետո»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական