ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսնակ՝ Գայանե Անտոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր վերջին աշխատանքային օրս էր, որով ավարտված կարող եմ համարել կյանքիս մի շատ կարեւոր փուլ։ Մինիմալ ռեսուրսներով մաքսիմալ արդյունք ստեղծելն այն superpower-ն է, որ ձեռք եմ բերել 1 տարվա ընթացքում։ Վարագույրից այն կողմ մեծ ծավալի աշխատանք արդեն արվել է (որն ավելի ուշ տեսանելի կլինի) եւ առջեւում դեռ ահռելի մեծ աշխատանք կա անելու։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս եւ ընկերներիս, որ ձեռք եմ բերել աշխատանքիս ընթացքում, այս հիանալի 1 տարին միասին անցկացնելու, միմյանց օգնելու եւ միմյանցից սովորելու համար»։