Տեսակետ

Պատմությունը ցույց տվեց, որ ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հորինել է պաշտոնյաներին ուղեկցող մեքենաների չկանգնելու ինչ-որ միջազգային չափորոշիչներ և փորձում է մաքրել 28-ամյա հղի աղջկա արյունը։
Ճիշտ հակառակը, համացանցում օրինակները շատ են՝ սկսած Մեդվեդևից, վերջացրած Օբամային ուղեկցող մեքենաների մասով, երբ պատահարի արդյունքում դրանում ներգրավված մեքենան կանգնում է։
Անհասկանալի գործառույթներով և ֆեյքեր պահող (տե՛ս «Ինֆոքոմի» հետաքննությունը) այդ չինովնիկը, պարզապես, փորձում է մաքրել ուժայինների ակնհայտ մեղքը։ Իսկ մեղքն այն է, որ անվտանգության ծառայողները դրդում էին ՃՈ ուղեկցող գումարտակի ոստիկաններին՝ վարել առավելագույնս ագրեսիվ, և վերջիններիս համար ապահովել են ինդուլգենցիա` ճանապարհային «բեսպրեդելի» համար։
Արդ, ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ պատմությունը ցույց տվեց, որ ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր, կիսում են 28-ամյա հղի աղջկա մահվան մեղքը, և պետք չի որևէ կեղծ հորինվածքով մաքրել այդ մարդկանց մեղքը»։