Տեսակետ

Հայաստանը միջազգային խաղաղապահների կարիք ունի

Արման Ալեքսանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանը միջազգային խաղաղապահների կարիք ունի։ Բոլոր ողջամիտ մարդիկ պետք է միավորվեն՝ ընդդեմ ռուսական միտինգների, որոնք Հայաստանը կործանելու համար են։ Քաղաքական ուժերը, անհատները պետք է միավորվեն, ավելի մեծ քանակ կազմեն փողոցում և պահանջեն կառավարությունից Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը հանձել միջազգային խաղաղապահներին։ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ին։ Հայաստանը ի վիճակի չի պահպանել իր տարածքային ամբողջականությունը։
Այս պարզ տրամաբանական շղթայի մեջ բոլոր քաղաքական ուժերը՝ Դավիթ Սանասարյան, Անդրիաս Ղուկասյան, Արամ Սարգսյան, Բևեռ, և այլն, պիտի միանան։ Միացեք և պահանջեք Փաշինյանից՝ թող դիմի ՄԱԿ-ին։ Եթե սա իրականություն դառնա, ավտոմատ կերպով լուծվում են բոլոր հարցերը։ Դրանից հետո Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայվելու հարցը զուտ ժամանակի հարց է լինելու։ Եթե Նույնիսկ ռուսները և Դավիթ Բաբայանները այնքան համառ գտնվեն, որ էդպես էլ չհամաձայնվեն միջազգային խաղաղապահներին, ռուս–ադրեբեջանական բախումը սարերի հետևում չի լինի։ Կամ էլ պիտի ռուսները խելոք Արցախից դուրս գան։ Այդ ժամանակ արդեն միջազգային խաղաղապահներ Արցախում առանց Ադրբեջանի թույլտվության էլ կմտցնեն։ Հիմա կարևոր է ռուսական 5-րդ շարասյան միտինգները իմաստազրկել, այսինքն՝ ռուսական պլանները Հայաստանի ներսում ի չիք դարձնել։ Որովհետև եթե չլինի հարձակում Հայաստանի սահմանների վրա, ապա Պուտինի մաֆիոզ պետության մեջ Հայաստանին մտցնելը կլինի անհնար, Սյունիքով միջանցք պահանջելը՝ ևս։ 
Հասեք նրան որ միջազգային խաղապահներ տեղակայվեն Հայաստանի սահմաններում, և հայաստանակործան 5-րդ շարասյունը կներծծվի Ազատության հրապարակի ասֆալտի մեջ։ Կանհետանան, կցրվեն տներով։ 
Ինչ վերաբերում է վետոյին, որը կարող են դնել որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, թող դնեն, թող դեմքը պատռեն, թող գործնթացը սկսվի. պուտինյան Ռուսաստանին շատ չի մնացել»։