«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը «ֆեյսբուքի»իր էջում գրել է․
«Առավոտյան ավարտվում է մեր հայտարարած լռության օրը. Առավոտյան մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը:
Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին:
Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը:
Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը»։