Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեսյբուքի» իր էջում գրել է.
«Չավուշօղլուի «ժեստը» ցինիզմ է, իհարկե, բայց գուցե կա նաև «հակառակ» երես, և այդ ցինիզմի դրսևորումը ունի և նյարդայնացնող քաղաքական պատճառ: Պատճառ, որը կարող է կապված լինել հայ-թուրքական գործընթացի հետ:
Թուրքիան մի քանի անգամ խոսում է այն մասին, թե ինչու հանդիպել երրորդ երկրում, եթե խոսքը երկուսի հարաբերության մասին է:
Հայ-թուրքական ուղիղ խոսակցության աշխատանքում Հայաստանը պետք է փորձի օգտագործել «երրորդ կողմերի»: Նախ, որովհետև դրանք ունեն բավարար ներուժ, բացի այդ էլ՝ «երրորդ կողմերի» գործոնն օգտագործել՝ քաշային կատեգորիաների այն ահռելի տարբերությունը, որ կա Հայաստանի ու Թուրքիայի միջև, փոխհատուցելու համար:
Ընդ որում, ընդունված է «երրորդ կողմ» դիտարկել Ռուսաստանին, բայց դա միայն Ռուսաստանը չէ, և նույնիսկ լոկ ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ չեն: Իրենց խնդիրներն ու հետաքրքրություններն ունեն բոլորը:
Հայաստանն առայժմ, կարծես, շարժվում է այդ ճանապարհով, ինչը նյարդայնացնում է Թուրքիային: Ու բացառված չէ, որ կլինեն այդպիսի «ցինիկ սադրանքներ»՝ Հայաստանին գործընթացից հրաժարման մղելու համար, և գործընթացի ձախողման պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա»: