Տեսակետ

Ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի դեմոնիզացիան կամ դիվականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և, ընդհանրապես, «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դիվականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։ 

Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությամբ, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը ու շարունակի երկիրը կեղեքելու՝ իր վաղեմի սովորությունը։ 

Ի դեպ, նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, իրենց գործողություններով, 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ, և ԱԺ արտահերթ ընտրությունները պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբերին։

Եվ, ահա, երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։

Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»։