Տեսակետ

Սա՞ է այն մարդը, ով գլխավորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները. Թանկյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի մասին

System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը զայրացել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքից, որը Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջող ցուցարարներին թուրքական ազգայնական «գորշ գայլերի» խորհրդանշական մատների նշանն է ցույց տվել։

Թանկյանն իր էջում հրապարակել է կատարվածի տեսանյութը և գրառում կատարել. «Եվ սա՞ է այն մարդը, ով գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։ Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը մնալու է ՆԱՏՕ-ի կազմում»։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող  խմբի անդամներին։