«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով համացանցում տարածված տեսանյութին:
«Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել: Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն»:
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Արթուր Վանեցյանի օգնականը գումար է բաժանում տարածքում հավաքված մարդկանց և ստորացուցիչ անվանել Վանեցյանի և իր թիմի անդամների մեկանաբանությունը տարածվող տեսահոլովակի մասով։
«Վանեցյանի մեկնաբանությունները այս վիդեոյի մասով, կարծում եմ՝ ոչ միայն անթույլատրելի են, այլև ստորացուցիչ։
Անկեղծ լինենք, չկա Հայաստանում գեթ մի մարդ, որ չհասկանա, թե ինչ է կատարվում այս հոլովակում, թե ինչու է Վանեցյանի օգնականը փող բաժանում ընդդիմադիր հավաքի(ենթադրաբար ոչ այս օրերի) շրջակայքում գտնվող կանանց, ինչու են կանայք ճանաչում ու անունով դիմում Վանեցյանի օգնականին, ինչու են նրանից տաքսու գումար պահանջում։
Լավ հո էս երկրի քաղաքացիները ապուշ չե՞ն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին։ Հիմա լավ կամ վատ, այս կամ այն մոտիվացիայով կողքդ կանգնած մարդիկ են, երևի ելույթներիդ ժամանակ ծափ էլ տված կլինեն, ինչու՞ ես ուրանում էս մարդկանց, ինչու՞ ես մուրացիկ անվանում, հիմա քո ունեցած-չունեցած աջակիցներն էլ իրենք են։
Նաև խնդրում եմ բոլորիդ, հարգելի օգտատերեր, չթիրախավորել այս կանանց, վստահ եմ՝ նրանք բացարձակապես ճարահատյալ վիճակում են համաձայնել գումարի դիմաց կանգնել ու լսել Վանեցյանին, Սաղաթելյանին ու մյուսներին։ Ավելին՝ կարծում եմ այս տեսակի իրավահարաբերությունները պիտի կարգավորվեն օրենքով, ու այսօրինակ հավաքներին գումարի դիմաց մասնակցող քաղաքացիները պիտի ԽՍՀՄ ժամանակների քիմ․ գործարանների աշխատողների պես կաթ, մածուն ու բոնուսներ ստանան».-գրել է Ալեքսանյանը։