«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես համամիտ եմ Արամ Աբրահամյանի այն մտքին, որ հետահայց քննադատությունը հարց չի լուծում:
Միևնույն ժամանակ կարծում եմ, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ անցյալի դերակատարները ծանր ուրվականների պես նստած են մեր ներկայի վրա և անընդհատ հիշեցնում են իրենց մասին: Երբեմն նրանք իրենց տգեղ քաղաքական վարքագծով և խոսույթով այնքան են համը հանում, որ չանդրադառնալ պարզապես հնարավոր չէ, և քանի որ այդ դերակատարները անցյալն են և նրանց հետ ապագայի մասին խոսելու որևէ ընդհանուր կետ չկա, հետևաբար այդպիսի խոսակցությունը միշտ լինելու է հետահայաց:
Հետահայաց չխոսելու հարցը պետք է մեկընդմիշտ լուծվեր սկսած 2018թ. այսօրվանից, բայց ցավոք հեղափոխական և քաղաքական հաշվենկատությունը նրանց թողեց մեր ներկայում, որպես խանգարող ուրվականներ:
Կարծում եմ, ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի»: