Հրապարակախոս Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ամուլսարի շահագործումը կլինի Նիկոլի արկածների վերջը։
Հազարավոր մարդիկ նախկիններին չեն միանում, Արցախի հարցում չեն կողմնորոշվում, հանդուրժում են ի դեմս Սուքիասյանների ու Սիմոնյանների նոր օլիգարխիկ համակարգի ձևավորումը, աչք են փակում խորացող համակարգային կոռուպցիայի վրա, փորձում են ժամանակ տալ անվտանգային հարցերը լուծելու համար, չնայած, որ անչափ դժգոհ են Նիկոլից ու իր չկառավարումից։
Բայց Ամուլսարը կարմիր գիծ է էդ մարդկանց համար։ Ու որ օրը դուրս եկան փողոց, էլ նախկին, էլ ներկա, էլ ապագա, բոլորը միավորվելու են մի նպատակի շուրջ` ամեն գնով ազատվել Նիկոլից ու իր թայֆից։
Ու, եթե Արցախի հարցում «ներողություն»-ը մի տեղ անցավ, էն հիմնավորմամբ, որ իրավիճակը դուրս էր եղել ժողովրդի վերահսկողությունից ու ամեն ինչ թաքուն էր արվել, ապա Ամուլսարի հարցում զիջում չի լինելու, որովհետև դա նախկինների հետ կապելու բոլոր փորձերը արդեն արվել են ու տապալվել։
Արտաքին ուժերի «ճնշումներն» էլ չեն համարվելու որպես արդարացում, որովհետև դրա առաջը առնելու օրինական ճանապարհ կար, որը դուք ձեր դատախազությունով լղոզեցիք։
Ըստ այդմ, չգիտեմ, թե ում համար է աշխատում ԱՄՆ-ը դեսպանը Հայաատանում, բայց լավ կլինի կառավարությունը վերջապես դիրքորոշում հայտնի Ամուլսարի խնդրի հետ կապված, քանի դեռ լսողներ կան։
Վաղը ուշ է լինելու»։