Տեսակետ

Առանցքային և ուշագրավ մի քանի կետեր արցախյան հակամարտության կարգավորման ներկա շրջափուլում

ՀՀ վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում ելույթ է ունեցել, որտեղ, ըստ իս, կան առանցքային և ուշագրավ մի քանի կետեր, որոնք կարևոր են արցախյան հակամարտության կարգավորման ներկա շրջափուլում.

1. ՌԴ նախագահի հետ մոսկովյան հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով, և որ համանախագահության լուծարման մասին պնդումները հիմնավոր չեն։ 

2. Չի եղել և այս պահին չկա հակամարտության կարգավորման ոչ մի նախագիծ, սևագիր, որը սեղանի վրա կամ շրջանառության մեջ դրված լինի:

3. Կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում ՀՀ մարտավարությունն է՝ ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, ապրի այնպես, որ իրեն զգա, համարի արցախցի և հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ և երբեք չի լինելու Հայաստանի համար»։