Տեսակետ

Վերջին օրերին մի կարևոր տեղեկատվական հակասություն ծագեց

Վերջին օրերին մի կարևոր տեղեկատվական հակասություն ծագեց

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վերջին օրերին մի կարևոր տեղեկատվական հակասություն ծագեց: Բանն այն է, որ մի կողմից լրիվ արժանահավատ պնդում արվեց, որ «միջազգային հանրությունը մեզ առաջարկել և առաջարկում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը», իսկ մյուս կողմից՝ կա Ալիևի հրապարակային արժանահավատ հայտարարությունը, որ «միջազգային հանրությունը փակ դռների ետևում ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը»: 

Հիմա էս հակասության մեջ «տանքպրծնենքները» պնդում են, որ Ալիևի ասածը իրականության հետ կապ չունի, ներքին լսարանի համար է... Մի խոսքով, ասում են, որ միջազգային հանրությունը, եղան-տապոռն առած, մեզ է հալածում: Իսկ նախկին երկու բնակցողների կողմնակիցները ասում են «մեր ժամանակ Ալիևին էին ճնշում, հիմա՝ ձեզ», ըստ էության, էդ եղան-տապոռը ներկայացնելով հատուկ Ալիևի համար սրած գործիքներ:

Առաջին անգամ չի, որ էս մարդիկ իրականության լրիվ հակադիր պատումներ ունեն: Բայց էս մի դրվագը չափազանց կարևոր է, որովհետև ճշմարտության ըմբռնումը կբացահայտի բանակցային գործընթացի էությունն ու փիլիսոփայությունը: 

Իսկ ճշմարտությունն այն է, որ էս երկու փաստերի միջև ոչ մի հակադրություն չկա՝ միջազգային հանրությունը ճիշտ նույն պահին և՛ ճնշել է Հայաստանին, որ հրաժարվի անկախության կարգավիճակի պահանջից, և՛ ճնշել է Ադրբեջանին, որ ընդառաջ գա անկախության կարգավիճակին: Բա, ձեր կարծիքով, միջնորդները Վարդան Պետրոսյանի հայտնի ներկայացման Արսենչիկն է՞, որ դես ու դեն վազի՝ «Ռոզա տոտան ասում ա...», «Կոլյա ձաձան ասում ա...» սուրհանդակի պարզ տեքստերով: 

Ու էս նրբության ըմբռնումը պիտի թույլ տա հասկանալ, որ, անկախ նրանից, թե որտեղ կլինեն մեր ու Ադրբեջանի նշաձողերը, միջնորդները միշտ սեղմելու են էդ նշաձողերին՝ փորձելով դեսուդեն տանել: Ու ինչքան ցածր դնես նշաձողը՝ փորձելու են ստուգել՝ իսկ ավելի ցածր հնարավոր չի՞»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական