Տեսակետ

Որոշ արձանագրումներ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Որոշ արձանագրումներ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից

1. Հայտարարությամբ (22-րդ կետով), ըստ էության, Հայաստանը լեգիտիմիացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը:

2. Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը, դե ֆակտո, դատապարտում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները և ակնարկում դրանք շրջանցելու հարցում ՌԴ-ին աջակցելու մասին:

3. Հայտարարության 10-րդ կետով ինֆորմացիոն-կոմունիկացիոն անվտանգության հարցում ՌԴ-ի հետ համագործակցելու պարտավորվածությունը, ընդհանրապես, նման է Ստոկհոլմյան սինդրոմին:

4. Հայտարարության 23-րդ կետում տրամաբանորեն պետք է լինեին վարձկանության դատապարտումն ու դրա դեմ պայքարի մասին ինչ-որ սիրուն խոսքեր, բայց չկային:

5. Հայտարարության մի շարք կետերում (4, 22, 30 և այլն) գնում է այն հստակ գիծը, որ Հայաստանը չպիտի ունենա իրապես սուվերեն արտաքին քաղաքականություն:

6. Թեև հայտարարության մի շարք կետեր ինտեգրացիոն տրամաբանության մեջ են, սակայն դրանում որևէ խոսք չկա Միութենական պետության մասին:

7. Հայտարարությամբ վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը, որը վերջերս էական կասկածի տակ էր դրվել:

8. Հայտարարությունում չկա որևէ ողջույնի կամ աջակցության խոսք՝ կապված Երևանի նախաձեռնած խաղաղության օրակարգի ու հռետորաբանության հետ»: