ԱԱԾ նախկին տօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վանեցյանին նորից սիրում են, որովհետև սերը չի կարող մարել, եթե մարդը արժանի է սիրված լինելու։ Եթե մարդն արդար է, դա երևում է նրա աչքերից։ Նա եկել է մենակ, իսկ երեկ արդեն նրա հետ քայլում էին 3000 իսկական հայեր, ովքեր լսել էին նրա՝ facebook-ից արված կոչը ու եկել։
Միացեք, հայեր, այսօր՝ ժամը 19.00 եկեք Ազատության հրապարակ և ասեք ձեր խոսքը։
Հայն է տերը այս երկրի։
Ի վերջո, դա պետք է իրական դառնա, հերիք է ապրենք խաբված։
Հայեր, միացեք»։