ՀՀ Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Գագարին ներդրումային նախագծին՝ նշելով, որ այն հավակնոտ և պատասխանատու ծրագիր է։ Նախարարը էջում մասնավորապես գրել է.
«Կառավարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։
Ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, իսկ թիրախավորված արդյունքը՝ բեկումնային։
Առաջին մեկնաբանության մեջ կդնեմ նաև կարճ հոլովակի հղում»։