Տեսակետ

Հակաիշխանական լինելով հանդերձ, պարտավոր եմ նաև հակաընդդիմադիր լինել

Գրող, հրապարակախոս Կարեն Անտաշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես ողջ կյանքում ըննդիմադիր եմ եղել, ավելին, կարծել եմ, որ պրոիշխանական լինելը վատ է մտավոր և հոգևոր առողջության համար, զգացել եմ, որ ընդդիմադիր լինելը նպաստում է արյան մեջ շաքարի կրճատմանը, կանխում ուղեղի վրա պարարտ մետաֆորիկ ճարպաշերտի առաջացումը, լավ մարզավիճակում է պահում ոգին ու միտքը, բացի այդ՝ ապահով մեծամասնության հետ լինելը «դլյա սլաբակով», արտիստը սկզբունքորեն չի կարող լինել իշխանության թանձր արյունը ներծծող տզրուկը, չեմ հավատացել բյուջետային մտավորականության հավաստիությանն ու ազնվությանը, ու միշտ տոլերանտ ու համակիր եմ եղել մեյնսթրիմին հակադրվող ցանկացած անհատի ու ուժի։ Բայց էս մեր, այսպես կոչված, ընդդիմությունը հենց իր, այսպես կոչված, բնույթով ինձ գաղափարական ճգնաժամի դուռը հասցրեց, խախտեց իմ գնահատման ու կողմնորոշման համակարգի նավիգացիան՝ հուշելով, որ, հակաիշխանական լինելով հանդերձ, պարտավոր եմ նաև հակաընդդիմադիր լինել՝ ինքս ինձ խաբած չլինելու համար, միևնույն ժամանակ ստիպելով հրաշալի եզրակացություններ անել մեր ժամանակների մասին, երբ  ճիշտը մեկ հավասարության մեջ է դրվում ճշտանմանի, թղթերով ճշտի, իրավաբանորեն ճշտի, այլընտրանքային ճշտի, պայմանական ճշտի, պոլիտկոռեկտ ճշտի, մեդիաճշտի և այլ ճշտանման ֆեյքությունների հետ»։