Տեսակետ

Սրանք իրականում ռուսական տգետներ են ոչ թե ագենտներ

Արման Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հիշեցնեմ, որ առնվազն երկու գեներալ ասում էին՝ «ավելի լավ էր էդ եղած Արցախի մասն էլ հանձնել, քան՝ պահել այսպիսի տարածքով, որովհետև, միևնույն է, եկող հավանական կռվի ժամանակ ժողովրդին այնտեղից հանելու ենք»: Մեկը Արթուր Վանեցյանն էր, մյուսը՝ Սամվել Բաբայանը: Սամվել Բաբայանը կռվից հետո ասում էր՝ «հորդորել եմ, որ ինձ տան լիազորություն՝ բանակցել ռուսների հետ և նրանց առջև դնել պահանջներ Արցախի անունից, և տեսեք, թե ռուսը ոնց է զենք տալու»: Սա՝ մեկ գեներալ, մյուսը՝ Վանեցյանը, կռվից հետո հայտարարեց բառացի, որ ավելի լավ էր ամբողջը հանձնել, քան կիսատ պահել: Միտքը լրիվ չվերջացրեց, որովհետև միքիչ դեբիլոտ է: Միտքը իրենը չէր, հավանաբար, կամ Սամվել Բաբայանի կարծիքից էր ազդվել, կամ էլ Սերժի թիմում կա ներքին համոզմունք որ ռուսներին պետք է ամեն գնով Արցախից հանել՝ նույնիսկ արցախցներին տարհանելով: Գոնե Սամվել Բաբայանը իր միտքը լրիվ ասաց, հասկացանք: Վանեցյանի դեպքում՝ պիտի հեծանիվ քշած լինես, որ հասկանաս՝ ինչ ինկատի ուներ: Էս գաղափարը, որ ռուսին ամեն գնով պետք էր Արցախից հանել, հետաքրքիր գաղափար է, բայց, կարծում եմ, ժամանակավրեպ է: Եթե Սամվել Բաբայանը և Վանեցյանը մնացել են 90 թվի մեջ, ապա Պուտինը հետ է գնացել մոտավորապես 1800-ականներ: Եվ ոչինչ չի խանգարում Պուտինին, որ, երբ իրենց խաղաղապահներին Արցախից հանես, հաջորդ քայլը կլինի Ալիև-Պուտին համատեղ ռազմական օպերացիան Սյունիքում, ռուսների կողմից թուրքերին միջանցքի հանձնումը, ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի բացումը Սյունիքում, և մեր նոր Արցախը կլինի Սյունիքը, նոր ռուսական խաղաղապահները կտեղակայվեն Սյունիքում: Կտաս Սյունիքը՝ նույն օպերացիան միասին կանեն Գեղաքունիքում և տենց շարունակ: Այսինքն, կամ մեր ուժայինները չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական ցարիզմը, գումարած՝ թուրքական սուլթանիզմ, կամ էլ հասկանում են, բայց էս պահի քաղաքական կարիերիկ կայֆերն են անում: Հիմա այլևս էս մասին չեն խոսում մեր գեներալիսիմուսները, մեկը Ազատության հրապարակում նստել է, որ Հայաստանը փրկի, մյուսը ՔՊ-ի մատույցներում է նստել ու ասում է «ռուսը Ուկրաինայում կվերջացնի, և հերթը Ադրբեջանինն է լինելու»:

Քանի գնում, համոզվում եմ մի բանում, որ ռուսի ագենտ կոչվածը ոչ թե նրանք են, որոնց ռուսները գումար են տալիս և հանձնարարություն, այլ ներկա աշխարհաքաղականությունից կիլոմետրերով հեռու, բայց քաղաքականությամբ զբաղվող գեներալները, ուժայինները, տգետները։ Դրանք քանակապես շատ են և ավելի մասշտաբային ռուսական գործ են անում, քան վարձատրվող ագենտները:  Էս մարդկանց կյանքում, խոսքի մեջ ոչ Արևմուտք կա, ոչ արևմտյան տեխնոլոգիաներով զենք ունենալու ճանապահներ փնտրող բանակ: Տենց բան ուղղակի չի կարա լինի: Նույնիսկ, երբ դիմացը տենց Ադրբեջան է: Սրանք իրականում ռուսական տգետներ են ոչ թե ագենտներ: Սամվել Բաբայանն էլ հիմա երևի Փաշինյանի ուղեղին կաթիլային է միացրել, թե՝ մի մի քիչ էլ ձգի, էսա ռուսները Ուկրաինայում կհաղթեն և կզբաղվեն Ադրբեջանով: Այսնինքն, ռուսները չեն կարա պարտվեն: Ու սենց մարդկանց վրա էլ հենված է ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը: Մեծ հաշվով, կարելի է համարել, որ սրանց նմաններն էլ երբեք չեն թողել ու չեն թողնի, որ ռուսական նախնադարից պոկվենք: Մեր միակ պոկվելու շանսը ռուսների և, հետևապես, սրանց պարտվելն է»: