ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գրում է, որ Ադրբեջանի հետ նրա առաջարկած սկզբունքներով խաղաղության պայմանագիր չի կարելի ստորագրել, քանի որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Ճիշտ է ասում։ Բայց երբ տասը տարի Քի-Ուեսթի կամ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններ էր վարում, չգիտե՞ր, որ դրանց հիման վրա Ադրբեջանը պայմանագիր չի ստորագրի, քանի որ այդ դեպքում էլ հարկ կլիներ Ադրբեջանի սահմանադրությունը փոխել։ Հետևաբար, Հայաստանի Անվտանգության խորհրդի՝ 1998թ․ նիստում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցին՝ հնարավո՞ր է ունենալ փաստաթուղթ, որ ԼՂ կարգավիճակը կամրագրի Ադրբեջանի կազմից դուրս, պետք է ոչ թե դրական պատասխաներ, այլ ասեր․ «Եթե Ադրբեջանը դրան համաձայնվի»։ Բայց Օսկանյանի խնդիրն է՝ այսօրվա իրավիճակը համեմատել 1997-98թթ., Նիկոլ Փաշինյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ նա փորձել է դիվանագիտորեն լուծել, բայց ստացվել է շատ ապաշնորհ նենգափոխում։ Դրանից Հայաստանի ոչ իշխանությունն է վատ զգալու, ոչ ընդդիմությունը՝ շահելու։ Տուժելու է Հայաստանի և Արցախի շահը»։