«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախչեին Շոշ գյուղից, Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի։
Նոյեմբերի սկզբին ադրբեջանցիները հարձակվում էին Շուշիի ուղղությամբ։ Մարտերը հասան Շոշ գյուղ։ Այդ ժամանակ Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեսիաները և հասել Արցախ, ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց Շոշ գյուղը վստահել Վանեցյանենց։
Շոշ հասնելուն պես՝ տարածքում մի երկու արկ ընկավ, և, սիրուն ֆոտոսեսիաներ անցած գումարտակը՝ գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից։
Երևի մտածում էին, որ գնալու էին Շոշ՝ ֆոտոսեսիան շարունակելու, բայց սարսափելի վախեցան, երբ բացահայտվեց, որ, դու մի ասա, պատերազմ է։
Հետո իրենք դա արդարացնում էին նրանով, թե, իբր, իրենց սխալ տվյալներ էին տվել տարածքում ադրբեջանցիների քանակի մասին։ Բայց դե ո՞վ է փախչելուց ընդունում, որ վախկոտ է, բոլորն էլ մի բան հորինում են։
Հիմա Վանեցյանը մեղավոր (մեղսակից) չի՞, որ Արցախը ու բոլորիս անվտանգությունը էս տխուր օրին են»։