Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Միակ «պարտվողականը», ով հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում
Իրականում՝ մենք քաղաքական առումով, դժբախտ ժողովուրդ ենք, որովհետև Երրորդ հանրապետության չորս առաջնորդներից միայն մեկն է հասկացել Հաղթանակի քաղաքական կապիտալիզացիայի անհրաժեշտությունը` 1997-ի իր հայտնի ծրագրային հոդվածով։
Այդ հոդվածի հետեւանքով` Լեոն Տեր-Պետրոսյանը ստացավ «պարտվողականի», «հանձնողի» պիտակ։
Հետո եկան «հաղթողները», որոնցից առաջինը Արցախը հանձնեց բանակցային դիրքերում, երկրորդը նույնիսկ Ապրիլյան պատերազմից հետո չխոստովանեց 1998-ի «հայկական թերմիդորականության» ողբերգությունն ու սնանկությունը, երրորդը Հայաստանի ու Արցախի համար «հեղափոխական» գահավիժում ապահովեց։
«Հաղթողների» սինխրոն գործողությունների հետևանքով` նրանք բոլորը դարձել են «փրկիչներ», միայն թե` հասկանալի չէ, ինչը ու ինչպես են փրկում։
...Ու այս ամենի համատեքստում` դարձյալ մի "պարտվողական" է մնացել, ով 25 տարի առաջ, հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում»։