Տեսակետ

Մասիս Մայիլյանը հրավիրվել է մասնակցելու Արցախի կառավարության նիստին

Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Անցած շաբաթ օրը հրավիրվել էի մասնակցելու Արցախի կառավարության նիստին, որը վարել է նախագահ Հարությունյանը։

Տվել եմ ստեղծված իրավիճակի՝ իմ գնահատականը, ներկայացրել դրանից դուրս գալու՝ իմ պատկերացրած ուղիները։

Կարծում եմ՝ անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսների հավաքագրում, պետական բոլոր հաստատությունների թիմային, առավելագույնս համակարգված աշխատանք, խոհեմ արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում։

Վստահ եմ՝ այս և այլ ձեռնարկվող քայլերը մեր երկրին թույլ կտան արժանապատվորեն դուրս գալ ներկայիս ճգնաժամային իրավիճակից»։