ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ահա և մատնվեց «Հայաստան» դաշինքի այսօրվա ֆոկուսի գաղտնիքը. «Արցախը Ռուսաստան է, և վերջ», իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ սեփական «կյանքի վրա դրված էքսպերիմենտով» ապացուցեցին փրկչի դոմինանտությունը, որ այն Հայաստան չէ... Նրանցից ընդամենը դա էր պահանջվում։
Միասնաբար ապացուցեցին այն, ինչ Մարգոն արդեն վաղուց համարել է պատմական արդարություն։
Իսկ դուք մտածում էիք, թե Ալի՞ևն էր մեկ տարի անց հիշել ու զայրացել Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումից։
Իսկ դուք ինչպե՞ս էիք մեկնաբանում այն ֆենոմենը, որ Սերժ Սարգսյանը կարող էր ասել՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», բայց չէր կարող/ իրավունք չուներ ասել, որ Հայաստանի կազմում էլ չի կարող լինել։
Արդեն պարզ է, չէ՞, որ սկսված է ոչ թե Արցախը Ադրբեջանին, այլ Ռուսաստանին հանձնելու գործընթացը, և հայտնի անձի քաղաքական ուժը ինքնառաջադրվել է՝ այդ սցենարում դեր խաղալու համար։
Ու դրա համար էլ դահուկ քշելիս «ոտքը վնասել» էր, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանի հետ միասին չլինի հանրահավաքին։
Որովհետև, իր դերի համաձայն, Արցախը կարող է լինել Ռուսաստանի կազմում, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում բարձրաձայն չէր ասվում, թե ում կազմում կարող է լինել, ում կազմում՝ ոչ»։