Տեսակետ

Մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ

Մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սա կենդանի պատմություն է, և մենք բոլորս այդ պատմության մասնակիցներն ենք։ 

Դարեր շարունակ, ահա այսպես, մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ՝ ի վերջո հանգեցնելով պետության թուլացման, իսկ երբեմն էլ՝ պետականության կորստի։ Այն, ինչ այսօր անում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Արցախը փրկելու քողի ներքո, մի օր դառնալու է պատմության դասագրքի հերթական էջը, ու միայն մեզանից է կախված, թե այդ էջը ինչպես կշարունակվի։ 

Թերթեք ձեր մտքում բոլոր դասերը, որ սովորել եք՝ դպրոցական նստարանից սկսած, և կհամոզվեք, որ այսօր դուք այդ ապրող պատմության մասնակիցն եք, և այն, ինչ կատարվում է, նորություն չէ, այլ կրկնություն՝ դերակատարների փոփոխությամբ։ Բայց ելքը կարող է տարբեր լինել, պե՛տք է լինի տարբեր։ 

Մենք նորից ապրում ենք պատմության հերթական փոթորիկը, որը սասանում է աշխարհակարգի հիմքերը։ Այս հին աշխարհում մենք նոր չենք հայտնվել։ Եվ պատմության հրամայականն է՝ վերապրել փոթորիկը, վերածնվել ու շարունակել մեր երթը՝ ավելի ուժեղ, կոփված և սառնասիրտ։ 

Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակ հագած։ 

Սա կենդանի պատմություն է, և մենք պետք է լինենք ոչ թե սոսկ մասնակիցը, այլ կերտողներն այդ պատմության»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական