Տեսակետ

Պուտինի և Ավստրիայի կանցլեր Նեհամերի առեղծվածային հանդիպումը՝ փակ ռեժիմով

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ավստրիայի կանցլերը ժամանել է Մոսկվա եւ հանդիպում է Պուտինի հետ: Ուշադրության է արժանի թե այն, որ կանցլերը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Մոսկվա այցելող՝ ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարն է, և թե այն, որ կանցլերը Պուտինի հետ հանդիպում է, այսպես ասած, մեն-մենակ, անգամ առանց թարգմանիչների, փակ ռեժիմով, առանց արարողակարգային նկարահանման կամ լուսանկարների: Ըստ տեղեկության՝ փակ ռեժիմով հանդիպումը ավստրիական կողմի նախաձեռնությունն է: Այդ ռեժիմը թերևս վկայում է լրջագույն խոսելիքի մասին»: