«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սա արդեն ողբերգություն է։ Տիտղոսային ընդդիմության քաղաքական բովանդակությունն ինչքան դատարկ լինի, որ տարբեր քաղաքներում Արցախի դրոշ բարձրացնելը համարվի գործունեության հիմնական ուղղություն։ Ի դեպ, ժամանակին` իմ պատանեկության տարիներին, նման հերոսություն համարվում էր Մասիսի նկարների տարածումը։ Այլ կերպ մարդիկ ազգային զգացմունքները արտահայտել չէին կարողանում, տրվել էին միստիկային` Մասիսի կորուստն անդարձ համարելով։
Հիմա նույն զգացումը Արցախի հանդեպ ունե՞նք։
Չի կարելի։
Մարդիկ իրենց հողի վրա ապրում են, նույնիսկ տեղական ընտրություններ են կազմակերպում։ Պետք չէ ռեալ կյանքով ապրող Արցախին արժևորել նման միստիկ, կորստի գույժ խորհրդանշող միջոցառումներով»։