Տեսակետ

Վիետնամի «Լեդի Գագան»՝ ընդդեմ կոմունիզմի

Լրագրող Ռոբերտ Անանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Թե ինչպես է մի աղջիկ պայքարում կոմունիստական ավտորիտարիզմի դեմ Վիետնամում՝ հանուն մարդկանց ազատությունների։ Վառ անհատականություն՝ ճանաչված երգչուհի, որը չափազանց մեծ փոփոխություններ է կատարել իր երկրում, առաջինը՝ մարդկանց մտածողության մեջ։ Նա դարձել է այլախոհների պայքարի խորհրդանիշը՝ մարդու իրավունքների պաշտպանության ճակատում՝ հրաժարվելով պալատական երգչուհու երաշխավորված ապահովությունից։ Խիզախ կին, որը հանդիպել է Վիետնամ ժամանած Օբամայի հետ, բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ Թրամփի։ Ռեժիմի հետապնդումներից ստիպված հեռացել է երկրից, բայց երգի միջոցով պայքարը շարունակվում է»։