Տեսակետ

Արդյո՞ք սա ռուսերենին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու նախանշան է

Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Մենք ընդհանուր առմամբ հետաքրքրված ենք միասնական կրթական, գիտական և լեզվական տարածք (տարածություն) ստեղծելով», հայտարարել է Սերգեյ Լավրովը Մոսկվայում, Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում: 

Լավրովը շարունակում է. «դե իհարկե նաև աջակցելու ենք հայկական մշակույթի ու հայերեն լեզվի շարունակականությանը Ռուսաստանում»:

Ի՞նչ է նշանակում միասնական կրթական, գիտական ու լեզվական տարածք: 

Արդյո՞ք սա ռուսերեն լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու նախանշան է: 

Ի՞նչ է նշանակում միասնական կրթություն ու գիտություն:

Երևանում այս հարցերի շուրջ պարզաբանումների կարիք է լինելու»...