ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր՝ ապրլի 8-ին, Վճռաբեկ դատարանի կողմից կայացվեց մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ արդարացման ևս 4 որոշում:
Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի բողոքները ՄԻԵԴ վճիռների հիման վրա վերաբացվել էին նոր հանգամանքով, իսկ Տիգրան Բաղդասարյանի և Ալեքսանդր Արզումանյանի բողոքները ներկայացվել էին հիմնարար իրավունքի խախտման և արդադատության չարաշահման հիմքով:
Անկախ նրանից՝ ով ինչ հետագա քաղաքական ճանապարհ է ունեցել ու ընթացք, սա կարևորագույն գործընթաց է, որ պետք է ավարտին հասցվի:
2008թ. ռոբասերժական դիկտատուրայի բոլոր բռնադատվածները պետք է արդարացվեն՝ անկախ նրանից, թե ինչ մեղադրանքով են դատապարտվել, քանի որ այդ մեղադրանքների իրական դրդապատճառը եղել է ռեժիմի քաղաքական մոտիվացիան:
Սպասենք, որպեսզի բոլորի արդարացման դատավճիռները դառնան իրականություն, և հայկական արդադատության ուսերից գոնե այս բեռը վերանա:
Շնորհավորում եմ բոլոր արդարացվածներին»: