Արման Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մի խոսքով՝ պայմանավորվել են, որ դելիմիտացիա անելու հանձնաժողովը կազմեն էս ամսվա վերջ։ Արցախի հարցին անդրադարձ չկա։ Դա նշանակում է, որ այն կետը, որի հետ կա համաձայնություն, դա պետք է լուծել, այսինքն՝ ՀՀ–ի սահմանը հստակեցվում է Սյունիքից սկսած՝ մինչև վերջ, իսկ այն կետերերի նկատմամբ, որ չկա համաձայնություն, այսինքն՝ Արցախի կարգավիճակ և, նույնիսկ, ՀՀ զորքերի դուրսբերում Արցախից, թողնվում է հետոյին։
Սա մեզ օգուտ է, տալիս է ժամանակ, որպեսզի տեսնենք՝ Ալիևն էլ, ալիևատերն էլ ինչ են լինելու։ Իսկ Հայաստանի սահմանը, ոնց հասկացա, դեռ Սերժի ժամանակով է հստակեցվել, որ Քարվաճառը Հայաստան չի՝ Ադրբեջան է, ուղղակի չի գծանշվել՝ կոնկրետ որտեղից է սկսվում Ադրբեջանը։ Հիմա Եվրոպան ասում է՝ արագ գծանշեք։ Եվրոպան սրանով փրկում է Սյունիքի նկատմամբ ոտնձգությունները։ Ադրբեջանցիք այևս չեն կարող ասել՝ դե, գալիս ենք առաջ, որովհետև գծանշած չի, իսկ քարտեզներն էլ Պուտինի մոտ են։ Հիմա, առանց առաջ գալու, պետք է նստեն և սեղանի շուրջ որոշեն։ Որոշ երկրներ դա որոշում են տասնյակ տարիներով։ Իսկ Արցախը՝ իր անվտանգությամբ, էլի շարունակում է մնալ Ռուսաստանի խաղաղապահների հսկողությամբ։ Ընդհանրապես, կարծում եմ, Արցախի կարգավիճակի հարցով Հայաստանը չպետք է բանակցի։ Արցախից ՀՀ-ի դեմ դնում են էնպիսի պահանջներ, որը չեն համարձակվում դնել իրենց անվտանգությունը հսկող խաղաղապահների տիրոջ առջև։ Հայաստանի ղեկավարը ինչո՞ւ պետք է որոշի, թե արցախցին ում կազմում լինի։ Արցախցին պետք է դիմի աշխարհին, որ ուզում են ապրել անկախ, և խնդրի՝ ապահովել իր անվտանգությունը։ Արցախցին, եթե նույնիսկ իրավունք էլ չունի դիմել ՄԱԿ-ին, որովհետև չճանաչված պետություն է, ապա կարող է դիմել ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարությանը՝ խնդրանքով, որ Արցախի հարցով դիմեն ՄԱԿ-ին՝ խաղաղապահներ բերելու Արցախ, գոնե՝ սկզբի համար, իսկ կարգավիճակը հետագայում կորոշենք։ Ու, կարծեմ, հենց ՄԱԿ-ն էլ ժամանակին որոշում է կայացրել, որ այդ հարցով կզբաղվի Մինսկի խումբը։ Բայց Մինսկի խումբը որպես վեճի կողմեր չպետք է դիտարկի ՀՀ-ին և Ադրբեջանին։ Մի կողմը Ադբրեջանն է, բայց մյուս կողմը ինչու՞ պիտի Հայաստանը լինի։ Հայաստա՞նն է որոշել, որ պիտի ինքնորոշվի։ Արցախն է մյուս կողմը, թող Արցախը և Ադրբեջանը բանակցեն։ Իսկ եթե արցախցին ՀՀ-ից պահանջում է՝ անկախություն ճանաչել, էդ Սերժի ու Քոչարյանի ժամանակ նման բան պահանջող չկար, երբ դեռ պարտված չէինք, և մեր դիրքերն էլ ամուր էր։ Հիմա, երբ Արցախի անվտանգությունը ապահովում է ռուսը, այլ ոչ՝ ՀՀ-ն, ռուսից չեն պահանջում անկախություն ճանաչել, իսկ Հայաստանից պահանջում են։ Ով օգտվի, ում առաջ պահանջներ դնեն։ Ըստ արևմտյան ներկայիս աշխարհակարգի՝ «միացում» գաղափարն էլ է, փաստորեն, սխալ։ Արցախի միացումը Հայաստանին՝ դա միջազգային կարգերով դառնում է Ղրիմի նման մի բան։ Ինքնավար մարզ էր, եթե հանրաքվե ես անում՝ միանալու կամ անջատվելու, ուրեմն պետք է հանրաքվեն անցկացվի այդ տարածքի ադրբեջանցիների մոտ նույնպես։ Իսկ հանրաքվեն պետք է դիտարկեն միջազգային դիտորդները։ Այն, ինչ Մինսկի խումբն է առաջարկել։ Այսինքն, Մինսկի խմբի առաջարկը իրականում շատ լավ տարբերակ էր մեզ համար։ Արևմուտքը նման բան հիմա նաև առաջարկում է Ղրիմի հարցում։ Հիմա ինչը որ բանակցվում է, կարծում եմ, միտված է նրան որ Ալիևի և Պուտինի պլանները Սյունիքի հարցում չեզոքացվեն։ Արցախի կարգավիճակի կամ միջազգային խաղաղապահների հարց՝ էս իրավիճակում, քանի դեռ Պուտինը վերջնական չի պարտվել, իրական չի։ Մի խոսքով, Մինսկի խմբի առաջարկները, այլ լեզվով ասած՝ աշխարհի առաջարկները Արցախի հարցում, Պուտինի և Ալիևի ձեռամբ չեզոքացվեցին, Մինսկի խումբը, կարելի է ասել, լուծարվեց։ Հետո ուզում է էլի հարություն առնել, բայց քանի որ Պուտինը Մինսկի խմբի երրորդ կողմն է, և Մինսկի խմբի անդամ երկրների և Պուտինի միջև կա լուրջ կռիվ, ապա այդ հարցին կրկին վերադառնալը որոշվելու է այդ կռվի ելքից։ Հիմա Ալիևն էլ հասկանում է, որ եթե Պուտինին գցեն, հետո ումի՞ց է պահանջելու իր պայմանավորվածը, և միասին՝ Ալիև–Պուտին–Էրդողան, վիզ էին դրել, որ Սյունիքի միջանցքը վերցնեն, Արցախից էլ ՀՀ զորքերի դուրսբերում իրականացվի։ Հիմա Ֆրանսիան, էս դեպքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, փորձում է այդ պլանը խափանել, մինչև տեսնեն՝ ինչ կլինի Պուտինի կռիվը։ Դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելը էլի չի խանգարի Ալիևին և Պուտինին՝ արցախյան գյուղերի վրա հարձակումներով ստիպել Փաշինյանին, որպեսզի ստորագրի, որ ՀՀ զորքերը Արցախից դուրս են բերվում։ Հիմա էդ վտանգը դեռ կա, Էրդողանը ուղիղ տեքստով ասաց, որ Արցախից պետք է զինված խմբավորումները դուրս գան։ Հիմա մեր թիվ մեկ հարցը դա է։ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ոնց հասկանում եմ, լուրջ լծակ չունեն Արցախի հարցում՝ Ալիև–Էրդողան–Պուտինի վրա։ Եթե Պուտինը, Ալիևը, Էրդողանը արդեն պայմանավորվել են, թե ինչ պիտի անեն Արցախի հետ, դժվար թե որևե մեկը կարողանա միջամտել։ Միջամտելու է Հայաստանը, երբ Արցախում բախումները կսկսվեն, հիմա այս բանակցություններով Արևմուտքը փորձում է այդ հնարավոր բախման ժամանակ դեպի Սյունիք ադրբեջանական զորքերի մուտքը արգելափակել՝ ասելով «մենք բան էին պայմանավորվել և պարտադրել՝ Սյունիք չմտնել»։ Իսկ եթե Սյունիք չեն մտնում, ապա Պուտին-Ալիև-Էրդողան դաշինքը՝ միջանցքով, չի կայանում, և Պուտինը ՀՀ-ի վրա ՌԴ մտնելու պատրադրանք չի կարող գործածել։ Սրանից կարելի է ենթադրել, որ եթե Ալիևը, Պուտինը և Էրդողանը էսքան բանը գիտեն, ուրեմն հնարավոր է՝ Արցախի հայաթափումը չսկսեն, որովհետև արդեն դա կլինի միայն զուտ տեղային ռազմական օպերացիա, և ՀՀ-ի և միջանցքի հարցը չի լուծի»։