Տեսակետ

Ստացվում է՝ Ադրբեջանը կա՛մ հրաժարվել է իր պահանջներից, կա՛մ ԵՄ-ում դրանց համաձայն չեն

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Բրյուսելում հրապարակված հայտարարությունում ո՛չ Արցախից հրաժարում և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում կա, ո՛չ՝ տարանցիկ ճանապարհներ և միջանցքներ։ Ստացվում է՝ Ադրբեջանը կա՛մ հրաժարվել է իր պահանջներից, կա՛մ ԵՄ-ում դրանց համաձայն չեն։ Թե ինչ փոթորիկ էր այս հանդիպումից առաջ, և Ֆրանսիայի հրապարակը ինչու «պատժվեց», անկեղծ՝ չհասկացա»...