Տեսակետ

Մտահոգիչ հանգամանք Շառլ Միշելի տարածած հայտարարությունում

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Այս պահին կարելի է արձանագրել, որ Հայաստանը կրկին հրաժարվել է իր նախօրոք հնչեցրած դիրքորոշումներից: 

1․ Համաձայնել է ստեղծել դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ առանց սահմանին իրավիճակը կայունացնող քայլերի իրագործման: Այս քայլերի մասին, ինչպես գիտենք, հստակ նշված էր 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: 

2․ Հրաժարվել է իր այն դիրքորոշումից, որ խաղաղության բանակցությունները պետք է մեկնարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ու վերջինիս հովանու ներքո: 

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք այն է, որ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ կրկին որևէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի ու ղարաբաղյան հակամարտության մասին»: