Տեսակետ

Փորձել ստանձնել միջնորդի դեր

Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԵՄ մայրաքաղաքներից ռուս դիվանագետների զանգավածային արտաքսումը կարող է չափազանց կարևոր հնարավորություն դառնալ այդ մայրաքաղաքներում ծառայող ՀՀ դիվանագետների համար: Առնվազն բազային կոմունիկացիան, խորհրդապահական կամ բաց խողովակներով կարող է տեղի ունենալ հենց մեր դեսպանությունների ու դիվանագետների միջոցով:
Նման միջնորդության կարիք ունեն բոլոր կողմերը, անկախ նրանից, թե ինչ ելք կունենա պատերազմն Ուկրաինայում, դրա հետևանքով ստեղծված մարդասիրական աղետն ու խորացող համաշխարհային բևեռացումը»: