«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ, Ստեփանակերտում Արցախի ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ընդունվելու է հայտարարություն։
Ակնհայտ է այս երկու իրադարձությունների ու բրյուսելյան վաղվա բանակցությունների կապը` առնվազն քաղաքագիտական այն վարկածով, որ փոխլրացնող այս իրադարձությունների համընկնումը պատահական լինել չի կարող։
Ակնհայտ է նաև, որ հայաստանյան ընդդիմությունն Արցախի իշխանության համակարգի վրա ամբողջովին ազդելու բավարար ռեսուրսներ չունի ու նաև` հակառակը։
Բայց տպավորություն ունեմ, որ այսօր Երևանի Ազատության հրապարակից ու Արցախի ԱԺ-ից նույն դարպասին են հարվածելու։
Իհարկե, երաշխավորված չէ, որ այդ հարվածը դիպուկ է լինելու, բայց հիմա այլ հարց է հետաքրքիր` արտաքին կամ ներքին ո՞ր ուժը կամ ուժերն են սինխրոնացված այս իրադարձությունների «դիրիժորը» կամ «դիրիժորները»»: