Արման Գասպարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նոր ապրանքատեսակի արտադրություն սկսելը երբեք, ոչ մի ժամանակում ու աշխարհի ոչ մի կետում չի սկսվել միայն բարի ցանկության արտահայտմամբ։ Ընդհանրապես, ոչ մի նախաձեռնություն միայն բարի ցանկության արտահայտմամբ չի լինում։ Պրիմիտիվագույն բան եմ ասում, բայց, արի ու տես, բարի ցանկությունից բացի՝ անհրաժեշտ է նաև համապատասխան բազայի գոյություն։ Էս տրիվիալ ճշմարտությունը, փաստորեն, շատ-շատերին հասանելի չէ։ Որքան մեծ ու հավակնոտ է արտադրությունը, այնքան ոլորտային լայն ընդգրկվածություն պիտի ունենա բազան։ Կոպիտ ասած՝ պայմանական «Լուսանի» արտադրություն հիմնելու ու ապահովելու համար դրան պիտի պատրաստ լինեն կրթական համակարգը, գիտության ոլորտը, բանկային համակարգը, տնտեսությունը և այլն։ Պետք է ունենալ համապատասխան ինժեներական բազա, արտադրական հզորություններ, կազմակերպված լոգիստիկա, հազար ու մի մանր ու մեծ բաներ։ Ահռելի ֆինանսական միջոցներից բացի՝ անհրաժեշտ է, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով իրականացված լինեն ռեֆորմներ։ Էն պարագայում, երբ բուհի պատին չսովորելու կոչեր են փակցված, գիտության ֆինանսավորումը չեղածի հաշիվ է, իսկ ծանր արդյունաբերություն գոյություն չունի, խոսել ու ոգևորվել նման բաներով, նշանակում է կտրված լինել իրականությունից։ Էդ խադավիկ Վալոդը չի, որ իր գարաժում «Մոսկվիչը» դարձրել է պիկապ, ու իրենն ցույց են տվել «Հայլուրով»։ Տո, որ ուզում եք իմանաք, մենք պատրաստ չենք անգամ պատրաստի պահեստամասերով տեղում հավաքման պրոցես իրականացնելու։ Հայկական արտադրության սմարտֆոնների, ԱԹՍ-ների, եսիմինչերի մասին հեքիաթներ պատմելու փոխարեն՝ լավ կլիներ գոնե ռեալ, նկատելի, մինիմալ, բայց մեծ հետհարվածով քայլեր արվեին գիտության ու կրթության մեջ, ոչ թե՝ բաց քամակով մարդամեջ դուրս գալու փորձեր»։