Տեսակետ

Շարունակում են հանրությանը զոմբիացնել, թե Հարավային Կովկասում Արևմուտքը ռուս-թուրքական պատերազմ է հրահրում

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Լավ, սա ի՞նչ հիվանդություն է։ Ռուսաստանը նախագահի մամուլի խոսնակի մակարդակով գովում է Թուրքիային, Թուրքիան՝ Ռուսաստանին, կողմերն Աղդամում «դիտարկման կենտրոն» ունեն, իսկ հայ «տիրացուական քաղաքագիտությունը» բութ համառությամբ շարունակում է հանրությանը զոմբիացնել, թե Հարավային Կովկասում Արևմուտքը ռուս-թուրքական պատերազմ է հրահրում, և մենք պարտավորված ենք հավիտենապես մնալ ռուսական «ծիրին մեջ»։ Մենք ազգային շահ ունե՞նք, թե՞ գործիք ենք։ Լինել դաշնակից՝ չի նշանակում վերածվել հլու կամակատարի։ Ավելի ճիշտ՝ հլու կամակատարը երբեք դաշնակից չէ․ չի ընկալվում և չի հարգվում։ Հարկավոր մի պահի նրան ուղղակի «մորթում են» և մատուցում բարեկամության և եղբայրության իրենց բանկետի սեղանին»։