«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր գնացել էի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Տպավորություններս զուսպ, բայց դրական են։
Հատկապես ուրախալի են զինվորի կյանքը և առողջությունը պաշտպանող լուծումների ուղղությամբ արված աշխատանքները։ Դա նշանակում է, որ մասնագիտական շրջանակները սովետական «թնդանոթի միս» մոդելի բանակը ընկալում են որպես մարտահրավեր։
Օրվա տպավորությունների և արտադրողների հետ զրույցների բերումով՝ գաղափար ծագեց, ու առաջիկայում մասնագետների միջոցով հանդես եմ գալու ձևակերպված առաջարկությամբ` բյուջետային գործընթացում օրենքով պարտադրել, որ սպառազինության ծախսերի ինչ-որ մաս ուղղվի բացառապես հայկական արտադրանքի ձեռքբերմանը։ Օրինակ՝ առաջին տարում սպառազինության բյուջեի 5%-ը ծախսել բացառապես տեղական արտադրանքի վրա, հաջորդ տարում 6%, ու տեսանելի ապագայում հայկականի բաժինը հասցնել մինչև 20%-ի։
Այլ ելք չկա, որովհետև պետական ապարատը համառորեն հրաժարվում է ազգային արտադրանքի մեջ փող դնելուց։
Ուրախ կլինեմ, եթե կարծիքներ հայտնեք, կամ աջակցեք գաղափարը հանրային պահանջի վերածելուն»։