Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ուվերտյուրա՝ ՔՊ չեմպիոնների մասին
Երբ դուք պետության զավթմանը քաղաքական գնահատական չեք տալիս, ընդդիմախոսներդ ձեր իշխանությանն են զավթիչ հայտարարում: Լավ են անում, բա կայֆավատ չլինե՞ն վրեքդ: Մտածել ե՞ք՝ ինչու այդպես եղավ: Որ ասեմ՝ լեզու չունեիք, տեքստ գրել, խոսք ասել չէիք կարող, սուտ կլինի, տիկնայք ու պարոնայք ՔՊ-ականներ, կարող էիք։ Բայց չարեցիք, հավաքվեք ու դուք ձեզ համար արդարացում գտեք:
Անցումային արդարադատությունն ու դրա բաղադրիչները բռնաբարեցիք-դրեցիք վար՝ գործարկելու փոխարեն, մի կտոր էն ծերից, մի կտոր էս ծերից, թքած-կպցրած բաներ, ապօրինի գույքը 4 տարի է խնդրում է՝ վերջապես վերցնել-իրեն վերադարձնել պետությանը, չոքած աղաչում է, եթե պատկերավոր ասեմ, մարդիկ էլ էդ իրավունքը երկու անգամ դրեցին ձեռներիդ մեջ, քթներիդ տակ, դուք ԱԺ-ում «աբառոտկի վարպետություն» եք կատարելագործում:
ԱԺ ընդդիմախոսներդ՝ սևեռուն ռևանշիստները, երկիրը կերածներն ու դրանց մանկլավիկները, դրանց բլբուլներն ու գործակատարները բոլոր հնարավորությունները օգտագործեցին ու օգտագործելու են՝ խափանելու իրենց մերկացումը, ազատազրկումն ու ապօրինի կուտակածի վերադարձը. կովիդ, պատերազմ, պարտություն, փռշտոց, եղանակի տեսություն, աստղերի դասավորություն, դավադրությունների զանազան սցենարներ. ինչ ձեռներն ընկավ, օգտագործելու են՝ ձեզ էլ, երկիրն էլ ավերելու համար: Ձեզ ավերել են արդեն, որովհետև գործ անելու փոխարեն լեզվակոխ եք անում: Ո՞վ է համոզել ձեզ, թե ամբիոնից լեզվակոխ անելը գործ է: Ռևանշիստներին արդեն իրենց ազատազրկումն ավելի քիչ է հուզում, քան գույքը փրկելը, էն գույքը, որ անցած 4 տարում դեռ չեն հասցրել փրկել, էդ փշրանքները: Իրենց գերդաստանները վարժվել են ոսկու ու ադամանդի մեջ ապրելուն, պետական բյուջեով սեփական բիզնեսները բտելուն, հիմա էս ողբ ու կականը, որ կապում են բոլոր վերոհիշյալ առիթներով, ձեր վերջը տալու համար են անում, որ իրենց վերջը չգա: Ու չհասկացաք, որ անելիքը պիտի արվի, դուք չանեք՝ մարդիկ մանդատներդ առնելու են ձեռներիցդ, անողներին տան:
Ձեզ էլ թվում է, թե ԱԺ-ում լեզվակոխ անելով է, որ ջախջախում եք ռևանշիստներին, որ պետությունից գողացած փողերով նույն բիզնեսների վրա նստած պետության գնումների մրցույթներին մասնակցում, բարգավաճում, գողացած փողերով զանգվածային պրոպագանդայի միջոցներն են քոքած պահում ու հաչում-կաղկանձում, հաչում ու կաղկանձում: Անգամ չուզեցիք էդ կոյուղու եկամուտներն ու ծախսերը քննել, հանել արևի երես, որ պրոպագանդայի մեքենան ջարդվեր, մատները մնար դռան տակը: Դեռ չհասկացաք, որ կապ չունի, թե ինչքան եք լեզվակոխ անում ԱԺ-ում, դա ոչ մի կապ ու ազդեցություն չունի այն արդարության սահմանման և մեղավորների պատասխանատվության համակարգի հաստատման վրա, որի համար հեղափոխություն էին արել մարդիկ ու ձեզ մանդատ տվել:
Շարունակեք քրֆել գործ անելու փոխարեն, հետո գնացեք տներով, թող տնեցիք ասեն՝ պապան գործից եկավ... Մարդ ամաչում է՝ ԱԺ նիստ լսի»: